Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Հոկտեմբերի 7-ը` Գրադարանավարի օր

Հոկտեմբերի 7-ը` Գրադարանավարի օր
07.10.2016 | 14:38

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 որոշմամբ հոկտեմբերի 7-ը ՀՀ-ում նշվում է որպես Գրադարանավարի օր:

ՀՀ մշակույթի նախարարությունը Գրադարանավարի օրվա կապակցությամբ իրականացնում է «Դարձիր գրադարանի բարեկամ» խորագիրը կրող ծրագիրը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:


Միջոցառումներին իրենց բազմաբովանդակ ծրագրերով մասնակցում են Հայաստանի Հանրապետության շուրջ 200 գրադարաններ: Ծրագրի շրջանակում կանցկացվեն վերջին 25 տարիներին հրատարակված գրքերի ցուցադրություններ, հանդիպումներ մարզերի, համայնքների` գրական ոլորտում ստեղծագործողների հետ: Հոկտեմբերի 7-ին գրադարաններում կամփոփվի սեպտեմբերի 1-ին մեկնարկած` համայնքային և զորամասերի գրադարանների գրքային հավաքածուների համալրման նպատակով իրականացվող նվիրատվության նախաձեռնությունը: Կանցկացվեն նաև մեծարման ցերեկույթներ` նվիրված վաստակաշատ գրադարանավարներին:


Այս տարի ծրագրին միացել են նաև ԼՂՀ հանրապետական և քաղաքային ութ գրադարաններ:
Արդեն ավանդական դարձած այս ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել սահմանամերձ համայնքային և զորամասերի գրադարանները գրքային հավաքածուներով համալրելու գործին:


Մշակույթի նախարարի հրամանով` գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնա¬գավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար, մարզային և համայնքային գրադարանների մի շարք աշխատակիցներ կպարգևատրվեն նախարարության պարգևներով:

Դիտվել է՝ 2684

Մեկնաբանություններ